211652_close_icon
views-count334 դիտում article-date 22:45 26-07-2026

Հայ պատանի շախմատիստները կմեկնեն Չեխիա՝ մասնակցելու ԵԱ-ին

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Չեխիայի Պարդուբիցե քաղաքում կանցկացվի 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնությունը․ հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

«Հայաստանը կներկայացնեն միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանը, Բենիկ Ագասարովը, ՖԻԴԵ-ի վարպետներ Տիգրան Համբարձումյանը, Վաչե Հովակիմյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը։

Մեր թիմը մասնակից 18 թիմերի մեջ ունի 2-րդ վարկանիշը՝ զիջելով միայն Ուկրաինայի թիմին:

Առաջնության առաջին խաղափուլը կմեկնարկի հուլիսի 26-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին»,- ասված է հաղորդագրությունում։

 

Նմանատիպ նյութեր