Արկադի Դվորկովիչը հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնից ժամանակավորապես հեռանալու մասին
Արկադի Դվորկովիչը հայտարարել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի պաշտոնից ժամանակավորապես հեռանալու մասին։
Ռուսաստանցի պաշտոնյան որոշումը կայացրել է Եվրոպական միություն (ԵՄ) կողմից իր նկատմամբ պատժամիջոցների կիրառումից հետո։
Ավելի վաղ ԵՄ-ն կրճատված ձևաչափով համաձայնեցրել էր Հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը։
ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնակատար է նշանակվել շախմատի աշխարհի 15-րդ չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ով կազմակերպության փոխնախագահն էր։
Արկադի Դվորկովիչը ՖԻԴԵ-ն ղեկավարում էր 2018թ․ հոկտեմբերից։ 2022թ․ օգոստոսին նա վերընտրվել էր նախագահի պաշտոնում։