Կոնջորյանի եղբոր ծեծի գործով 5 մեղադրյալները ազատ են արձակվել. 2 մլն գրավ ու բացակայելու արգելք. ArmLur.am
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու գործով 5 ձերբակալված անձանց ազատ է արձակել եւ խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելք եւ 2 միլիոն դրամ գրավը:
Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործով հինգ մեղադրյալ կա։ Քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը: Մյուս մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց դեռևս չի ընտրվել։
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ի գիշերրը, իր տան շքամուտքի մոտ դաժան ծեծի է ենթարկվել Ավետ Կոնջորյանը։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։
Նշենք, որ մինչ ծեծը եղել էր միջադեպ: Հրաարակվել էր տեսանյութ, թե ինչպես Ավետ Կոնջորյանը մեղադրյալներից մեկի տան կողքով մեքենան վարում եւ հայհոյանքներ հնչեցնում սպառնալով «գյուլել»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում