211652_close_icon
views-count337 դիտում article-date 23:04 28-07-2026

Իսրայելը Թուրքիային սպառնում է Իրանի օրինակով

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն իսրայելական «Kanal 14» հեռուստաալիքի եթերում, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, հայտարարել է, որ Թուրքիայի հետ ուղղակի ռազմական բախում չեն ցանկանում, բայց վճռական են Իսրայելի շահերը պաշտպանելու հարցում։

«Թույլ չենք տա, որ Էրդողանը Սիրիան ուժեղացնի մեր դեմ։ Մենք գիտենք՝ ինչպես պաշտպանել Իսրայելի շահերը։ Այս պահին Իսրայելի և Թուրքիայի միջև ուղղակի ռազմական բախում չկա, և մենք չենք էլ ցանկանում մտնել նման բանի մեջ, բայց չենք էլ վախենում»,- ասել է Կացը:

Իսրայելի պաշտպանության նախարարը հավելել է նաև․ «Երուսաղեմը Կոստանդնուպոլիսը չէ, որը դուք նվաճեցիք՝ Օսմանյան կայսրությունը հիմնադրելիս։ Մենք այստեղ ենք ընդմիշտ։ Երուսաղեմը մերն է և մենք գիտենք մեզ ինչպես պաշտպանել: Մենք ուժեղ ենք»:

Կացը, դիմելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, խորհուրդ է տվել հեռու մնալ իրենցից, որպեսզի Թուրքիան չհայտնվի այն իրավիճակում, որում հայտնվել է Իրանը։

Աղբյուր՝ Ermenihaber
 

Նմանատիպ նյութեր