211652_close_icon
views-count280 դիտում article-date 23:29 28-07-2026

Թուրքիայում քննարկվել է ռուսական ցորենի ներկրման և վերահսկողության հարցը

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի սննդի և վերահսկողության գլխավոր վարչության ղեկավար Էրսին Դիլբերի ու նրա օգնական Ֆաթիհ Քայայի հանդիպումը ՌԴ-ի «Ռոսսելխոզնադզոր»-ի գյուղատնտեսական և գյուղմթերքի անվտանգության, որակի կենտրոնի տնօրեն Ռուսլան Հասանովի գլխավորած տեխնիկական պատվիրակության հետ:

Հանդիպմանը քննարկվել է երկու երկրների միջև գյուղատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնումը։ Առանցքային թեմաներից են եղել Թուրքիայի կողմից ներկրվող ցորենի սանիտարահիգիենիկ պահանջներին, ինչպես նաև Ռուսաստանից արտահանվող ցորենի լաբորատոր փորձաքննություններին ու վերահսկողության ընթացակարգերին վերաբերող հարցեր:

Թուրքական կողմը ռուսական պատվիրակությանը տեղեկացրել է նաև, որ Թուրքիայում «Բույսերի կարանտինային կանոնակարգը» պաշտոնապես ուժի մեջ է մտնելու 2026-ի օգոստոսի 4-ին:

Բանակցությունների ավարտին կողմերը համաձայնություն են ձեռք բերել էլ ավելի ամրապնդել տեխնիկական հաղորդակցությունն ու համագործակցությունը՝ գյուղատնտեսական ապրանքների ապահով մատակարարման և առևտրի ծավալների ավելացման նպատակով:

Ermenihaber
 

Նմանատիպ նյութեր