211652_close_icon
views-count457 դիտում article-date 18:19 28-07-2026

Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. Բաքվում հայ մարզիկը կպայքարի ոսկու համար

Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում։

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 8-0 հաշվով հաղթեց բուլղարացի մարզիկին։ Եզրափակիչ հասնելու ճանապարհին Նազարյանը բոլոր մրցակիցներին հաղթել է ընդհանուր 34-0 հաշվով։

Եզրափակիչում մեր մարզիկի մրցակիցը Ասլան Ձուևն է, որը ներկայացնում է Ռուսաստանը։

Ջանեսն անցկացրած 5 գոտեմարտում հաղթել է ընդհանուր 34-0 հաշվով:

 

Նմանատիպ նյութեր