Արման Ծառուկյանը մենամարտ կանցկացնի Երևանում. հայտնի է նրա մրցակիցը
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը գրեփլինգի կանոններով մենամարտ կանցկացնի Երևանում: Ծառուկյանի մրցակիցը կլինի հայտնի ֆիթնես-բլոգեր, հնդիկ Անկիտ Բայանպուրիան:
Մենամարտը նախատեսվում է անցկացնել Hype Armenia մրցաշարի շրջանակներում օգոստոսի 1-ին Երևանի «Տաշիր Արենայում»: Ծառուկյան – Բայանպուրիա մենամարտը կլինի երեկոյի գլխավոր իրադարձությունը:
Արման Ծառուկյանը գրեփլինիգի մենամարտին պատրաստվում է Հայաստանում և այս շրջանում հավաք է անցնում Ծաղկաձորում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտ կանցկացնի UFC նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրայի հետ, որը տեղի կունենա UFC 331 մրցաշարում։