211652_close_icon
views-count490 դիտում article-date 21:35 28-07-2026

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 3 տարբեր որոշումներով տուգանել է Տիգրան Արզաքանցյանին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 3 տարբեր որոշումներով՝ 600 հազար դրամի չափով վարչական տույժի է ենթարկել «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Տիգրան Արզաքանցյանին:

Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

Պատճառն այն է, որ Արզաքանցյանը չի ներկայացրել կուսակցության ղեկավար մարմնի անդամ դառնալու օրվա դրությամբ, ինչպես նաև  2023 և 2024 թվականների՝ գույքի և եկամուտների հայտարարագիրը։ ԿԿՀ–ի որոշմամբ՝ նրա նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 200 հազարական դրամ չափով։

Նշվում է, որ Արզաքանցյանը ծանուցվել է, սակայն այդպես էլ չի ներկայացրել հայտարարագրերը։

Նմանատիպ նյութեր