Ռուսաստանում հայկական կոնյակի և գինու վաճառքները նվազել են. Կոմերսանտ
2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանում հայկական կոնյակի և գինու վաճառքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է համապատասխանաբար 12.2% և 11.8%-ով։ Շուկայի մասնակիցները վաճառքի անկումը կապում են ինչպես սահմանափակումների, այնպես էլ ռուսական ներմուծողների և գների բարձրացման հետ։
«Կոմերսանտ»-ի տվյալներով՝ տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանում հայկական կոնյակի մանրածախ վաճառքը կազմել է 1.37 մլն դեկալիտր, իսկ ընդհանուր շուկայում Հայաստանի մասնաբաժինը նվազել է մինչև 20%՝ կորցնելով 1.7 տոկոսային կետ։ Միաժամանակ Հայաստանից ներմուծված գինու վաճառքը կազմել է 239.65 հազար դեկալիտր, իսկ հունիսին՝ 33.8 հազար դեկալիտր։ Չնայած անկմանը՝ հայկական գինին շարունակում է զբաղեցնել Ռուսաստանի գինու շուկայի 1%-ից պակասը։
Փորձագետների գնահատմամբ՝ վաճառքի նվազման հիմնական պատճառներից մեկը մայիսին «Ռոսպոտրեբնադզորի» որոշումն էր՝ դադարեցնել հայկական երեք արտադրողների՝ «Վեդի-Ալկո»-ի, «Աբովյանի կոնյակի գործարանի» և «Շահնազարյանի գինու և կոնյակի տան» արտադրանքի իրացումը։ Շուկայի ներկայացուցիչների խոսքով՝ դրան զուգահեռ մի շարք ռուս ներմուծողներ կանխարգելիչ քայլերով սահմանափակում են հայկական ալկոհոլի մատակարարումները՝ փորձելով նվազեցնել հնարավոր նոր սահմանափակումների ռիսկերը։
Վաճառքների վրա ազդել է նաև գների աճը։ 2026 թվականի հունվարից Ռուսաստանում առնվազն երեք տարի հնեցված հումքից արտադրված կոնյակի նվազագույն մանրածախ գինը բարձրացվել է 16%-ով՝ հասնելով 755 ռուբլու։ Շուկայի մասնակիցների կարծիքով՝ սպառողների մի մասը զանգվածային հայկական կոնյակից անցնում է ավելի հայտնի ապրանքանիշերի կամ նախընտրում է այլ թունդ ալկոհոլային խմիչքներ, մասնավորապես՝ վիսկի և ռոմ։
Փորձագետների գնահատմամբ՝ երկարաժամկետ հեռանկարում հայկական արտադրանքը կարող է իր տեղը զիջել Վրաստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի արտադրողներին՝ բացառությամբ առավել ճանաչված «Արարատ» և «Նոյ» ապրանքանիշերի։