211652_close_icon
views-count2224 դիտում article-date 11:13 02-08-2026

Հույս ունեմ, որ առիթը չեն տա, որ հայհոյեմ. Լևոն Քոչարյան

«Վճռական, մարտական» տրամադրությամբ է 9-րդ գումարման խորհրդարան գալիս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը: Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում պատգամավոր Աղվան Վարդանյանի դիրքորոշման փոփոխությանը՝ մանդատ չվերցնելու, հետո վերցնելու մասով, Քոչարյանն այսպես արձագանքեց.


«Առաջին հերթին ինձ համար անհասկանալի էր, թե ինչու է եղել այդ հայտարարությունն ընդհանրապես: Այդ օրվա հայտարարությունը գնահատում եմ ավելի շատ՝ պայքարից դուրս գալ, փախնել էր համարում մանդատ չվերցնելը, այդ պատճառով գնաց այդ քայլին: Մնացածը Աղվան Վարդանյանը գրել է, ասել է: Ն իմ ավագ գործընկերն է, ում հանդեպ ունեմ մեծ հարգանք, որովհետև վաստակել է այդ հարգանքը: Այդ հարցն իր տիրույթում է, որի բացատրությունը ինքը տվել է: Շատ կուզեի՝ ի սկզբանե այդ հայտարարությունը չլիներ, որ հետո այդ ամբողջ պատմությունը չլիներ»:

Հարցին, թե այդ խորհրդարանում ծեծ ու ջարդ, հայհոյանքներ լինելու են, թե ոչ, Քոչարյանը հույս հայտնեց, որ առիթը չեն տա, որ հայհոյի: Հույս ունի՝ ծեծ ու ջարդ էլ չի լինի:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր