Եթե պատճառը քաղաքական է, այս երկրում իշխանությունը իրավունք չունի խոսել խոսքի ազատությունից․ Բաբկեն Չոբանյանը՝ Հանրային հեռուստաընկերությունում իր աշխատանքի դադարեցման մասին
Եթե պատճառը քաղաքական է, այս երկրում իշխանությունը իրավունք չունի խոսել խոսքի ազատությունից։ Հարմար գտա՝ էլի կարտահայտվեմ, այդ հաստիքներն ու նախագծերը ինձ չպետք է կաշկանդեն որևէ կերպ, «Դեպի արմատներ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան և ասմունքող Բաբկեն Չոբանյանը՝ խոսելով Հանրային հեռուստաընկերությունում իր աշխատանքի դադարեցման մասին։
«Մեծ հաշվով՝ ինձ համար միևնույն է, թե պատճառն ինչն էր։ Ես գիտեմ, որ պրոֆեսիոնալ իմաստով որևէ պատճառ չի եղել, իսկ եթե դա քաղաքական է, իրենց մտածելիքն է, ոչ թե՝ իմ»,- tert.am-ի փոխանցմամբ, ասել է նա։
Նրա խոսքով՝ պայմանագրի դադարեցման մասին պարզապես տեղեկացվել է, որ իրեն այլ անձ է փոխարինելու։