211652_close_icon
views-count1690 դիտում article-date 15:14 02-08-2026

«Մեկ ամսից աղետաբեր պատերազմ է լինելո՞ւ, թե՞ սովորական սուտ եք հայտնել»․ Աննա Գրիգորյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

«Փաստացի սահամանդրական մեծամասնություն չեք ստացել․ արդյո՞ք սա նշանակում է, որ մեկ ամսից լինելու է աղետաբեր պատերազմ և մենք բոլորս գնանք կասկաներ, բրոնիժիլետ հավաքենք ու սպասենք պատերազմի, թե՞ ուղղակի սովորական սուտ եք հայտնել՝ տեռորի ենթարկելով մեր ժղովրդին, դրանով փորձելով համապատասխան ձայներ հավաքել»,- հարցրեց Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ միացնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության ձայնագրությունը, թե սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու, եթե ՔՊ-ն սահամանդրական մեծամասնություն չունենա։

«Ափսոս, ձեր հայտարարությունները հեռախոսիս մեջ չեմ պահում, թե չէ հենց հիմա կդնեի այն, թե ոնց եք ասում, որ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի՝ ես ԱԺ պատգամավորի մանդատը չեմ վերցնի։ Ո՛չ, սեպտեմբերին չի սպասվում պատերազմ, որովհետև ՔՊ-ն ստացել է վստահ մանդատ՝ շարունակելու խաղաղության գործընթացը»,- նշեց Ռուբինյանը։

Նմանատիպ նյութեր