211652_close_icon
views-count1756 դիտում article-date 17:12 03-08-2026

Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը՝ ՔՊ-ից, Արամ Վարդևանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ից. խմբակցությունները հայտնեցին ԱԺ նախագահի տեղակալի իրենց թեկնածուների անունները

Քննարկում ենք Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալի ընտրության հարցը: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանին ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Նա նշել է, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 137-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի նախագահի տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին, որից հետո խոսքը փոխանցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանին:

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու է առաջադրում Հայկ Կոնջորյանին:

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու է առաջադրում Վահագն Ալեքսանյանին»,-հայտարարել է Մանավազյանը:

Ռուբինյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալի երրորդ պաշտոնում ընդդիմադիր խմբակցության թեկնածու առաջադրելու համար ձայնը տվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին: 

««Ուժեղ Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրում է Արամ Պողոսի Վարդևանյանին»,-ասել է Աբրահամյանը:

«Այսպիսով, Ազգային ժողովի նախագահի տեղակալի երեք թեկնածուներն են երեք պաշտոնների համար՝ Հայկ Կոնջորյանը, Վահագն Ալեքսանյանը և Արամ Վարդևանյանը»-հայտարարել է Ռուբեն Ռուբինյանը։ 

Նմանատիպ նյութեր