211652_close_icon
views-count361 դիտում article-date 19:04 03-08-2026

Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի

Էբոլայի հաստատված դեպքերի թիվը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում ավելացել է՝ հասնելով 3,748-ի, հիվանդությունից մահացել է 1,657 մարդ: Այս մասին հայտնում է երկրի Հանրային առողջապահության ազգային ինստիտուտը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է հիվանդության 74 նոր դեպք, 36 մահ, 42 մարդ ապաքինվել է», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում մտահոգություն էին հայտնել ԿԴՀ-ում Էբոլայի շարունակվող տարածման կապակցությամբ։

«Դեպքերի շարունակվող աճը, տարածման աշխարհագրության ընդլայնումը և անփոփոխ բարձր մահացությունը վկայում են հանրային առողջապահության ոլորտում այս արտակարգ իրավիճակի արագ զարգացման մասին»,- հայտնել են ԱՀԿ-ում։

Էբոլա վիրուսի բռնկումը, որը հայտարարվել էր մայիսի 15-ին, տարբերվում է այս հիվանդության նախորդ բռնկումների մեծ մասից, քանի որ վիրուսի նոր շտամի՝ Բունդիբուգիոյի համար դեռևս չկան հաստատված պատվաստանյութեր կամ բուժման մեթոդներ:

Նմանատիպ նյութեր