211652_close_icon
views-count376 դիտում article-date 14:59 06-08-2026

«Քաղցր հեքիաթ»-ի արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Անհատ ձեռնարկատեր Մավլինա Ջանջուղազյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Ապրանքանիշը՝ «Քաղցր հեքիաթ» (Լոռու մարզ, ք․ Ստեփանավան): Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիմքը տեսուչների արձանագրությունն է այս կազմակերպությունում հայտնաբերված սանտարահիգիենիկ նորմերի խախտումների մասին:

Այսպես՝

- արտադրամասի հատակի, պատերի, դռների մակերևույթները հեշտորեն չեն լվացվում, հարթ չեն, պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,

- առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստել է խոնավության խտացմանը,

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,

- փաթեթավորման գո րծընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում,

- չի եղել հանդերձարան անձնակազմի համար, ինչպես նաև՝ սանհանգույց:

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ արտադրամասը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված նորմերին: Սահմանվել է ժամկետ:

Նմանատիպ նյութեր