211652_close_icon
views-count1630 դիտում article-date 12:56 17-08-2026

Կառավարությունը ոչ թե կառուցել, այլ հիմնանորոգել է սովետական տարիներից գործող, սակայն անբարեկարգ վիճակում գտնվող՝ Մալիշկա գյուղի Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոցը. թե՛ դպրոցին, թե՛ մարզադաշտին կնախանձեն շատ մարզերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Ակնհայտ է, որ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ վերջին տարիներին ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում է իրականացվել ու շարունակվում իրականացվել դպրոցների, մանկապարտեզների հիմնանորոգման, վերանորոգման, անգամ նորերի կառուցման գործընթացը։

Գովելի է, որ դպրոցներ ու մանկապարտեզներ հիմնանորոգվում ու կառուցվում են անգամ այնպիսի բնակավայրերում, որտեղ վերջին անգամ նման հաստատությունները վերանորոգվել են սովետական տարիներին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կառավարության ֆինանսավորմամբ նաև Վայոց ձորի մարզում են իրականացվել ու իրականացվում նման աշխատանքներ։

Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրում երեկ՝ օգոստոսի 16-ին, մի քանի քաղաքացիներ ասում էին, որ կառավարության ֆինանսավորմամբ գյուղում միջազգային չափանիշներին համապատասխան դպրոց է կառուցվել, որը կոչվում է Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոց, ինչի մասին տեղեկացրել էինք SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ու տիկտոկյան ալիքներով։

Հրապարակունցի կարճ ժամանակ անց Մալիշկա գյուղի մի քանի բնակիչներ մեզ տեղեկացրեցին, որ դպրոցը ոչ թե նոր է կառուցվել, այլ շատ վատ վիճակում գտնվող դպրոցը, որը կառուցվել է սովետական տարիներին՝ 1984 թվականին, վերջին ամիսների ընթացքում կառավարության կողմից խոշոր չափի ֆինանսական ներդրման շնորհիվ հիմնանորոգվել է, ինչպես նաև հիմնանորոգվել են մարզադաշտն ու տարածքը ամբողջովին։

Զանգահարողները նշում էին, որ իրենց համար կառավարությունը, կարելի է ասել, զրոյից դպրոց է կառուցել գյուղի համար։ 

Ու հիմա ամիսներ անց իրենք իրենց երեխաներին կուղարկեն ավելի լուսավոր, ավելի հարմարավետ ու ավելի գեղեցիկ դպրոց, որտեղ մի քանի սերունդ իրենց կրթությունն են ստացել ու բավականին հաջողված, և դրա ապացույցը դեռ սովետական տարիներից դպրոցն ավարտած երեխաներն են, ովքեր միշտ ընդունվել են Հայաստանի ճանաչված բարձրագույն ուսումնական հաստատություններ։

Զանգահարողները նաև իրենց շնորհակալությունն էին հայտնում ՀՀ կառավարությանը, Վայոց ձորի մարզպետարանին և Եղեգնաձորի քաղաքապետարանին՝ կատարած լավ աշխատանքի համար։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր