Պարզվել են երեկ Նոր Հաճն քաղաքում վերամբարձ կռունկի ճոպանի կտրվելու ու տարայի ընկնելու հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը. նրանք համագյուղացիներ են և բոլորը եղել են տարայի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Յուրա Պապյանի գլխավորությամբ, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ, պարզել են երեկ՝ օգոստոսի 18-ին, Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցում ողբերգական դեպքի հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Նոր Հաճն քաղաքում նախկին պոլիկլինիկայի, հետագայում որպես հիվանդանոց շահագործվող շենքի հիմնանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ «Աշկար» ՍՊԸ-ին պատկանող՝ կռունկավար Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Վարդան Բ.-ի կողմից շահագործված «Քինգոնգ» մակնիշի ավտոկռունկի բետոնի համար նախատեսված տարայի ամրալարը պոկվելու և բարձրությունից ընկնելուց հետևանքով տարայի վրա կանգնած Կոտայքի մարզի բնակիչներ 40-ամյա Գարիկ Մ.-ն և 37-ամյա Միսակ Ո.-ն, մեկը՝ տեղում, մյուսը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Վալերի Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածներն ու վիրավորը աշխատում են «Աշկար» ՍՊԸ-ում որպես բանվոր, իսկ շինարարական աշխատանքները քննիչի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել են։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում կառուցվող շենքի շինհրապարակում վերամբարձ կռունկի մի հատված, որով ցեխ էին տեղափոխում, պոկվել և ընկել էր աշխատակիցների վրա։
Ժամանել էին քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ բաժնի պետ Վահան Մանուկյանի, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ, և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Նաիրիի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Հովհաննես Աբգարյանի, ջոկատի հրամանատարի տեղակալ Տիգրան Ասատրյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, դասակի հրամանատարի տեղակալ Քաջիկ Ավետիսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել էր, որ ստացված տեղեկությունը հավաստի էր։
Տեղում հայտնաբերվել էր մահացած 1 հոգի, 2 հոգի էլ, որոնց քաղաքացիներն ու փրկարարները պատգարակներով մոտեցրել էին շտապօգնության մեքենաներին, տեղափոխել էին հիվանդանոց։ Ճանապարհին նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել էր։ Մյուսը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում և տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Համբարձում Հարությունյանի, Անուշ Հովհաննիսյանի և Տավրոս Առաքելյանի գլխավորությամբ։
Իրավիճակը տեղում բավականին լարված էր, քանի որ մահացածների և վիրավորի հարազատներն էին ժամանել, սակայն իրավապահներին հաջողվում է իրավիճակը պահել իրենց հսկողության տակ։
Հաշվի առնելով դեպքը ժամանել էր նաև Եղվարդի դատախազ Վարդան Արսենյանը։
Շենքը, որտեղ տեղի էր ունեցել ողբերգական դեպքը, նախկինում եղել էր Նոր Հաճնի պոլիկլինիկան ու կառավարության ֆինանսավորմամբ այն հիմնանորոգվում էր, կարելի է ասել զրոյից կառուցվում էր շենք
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին մահացածների և վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։