14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ
ՖԻԴԵ-ի 14-ամյա վարպետ Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday» շախմատի առցանց մրցաշարի հերթական տուրում հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։
Առցանց մրցաշարը կազմակերպվում է բացառապես ՖԻԴԵ-ի կոչումներ ունեցողների համար: Այն բաղկացած է 11 տուրից, իսկ յուրաքանչյուր պարտիայի համար խաղացողը ստանում է 5 րոպե ժամանակ։
Առցանց մրցաշարը կազմակերպվում է բացառապես ՖԻԴԵ-ի կոչումներ ունեցողների համար: Այն բաղկացած է 11 տուրից, իսկ յուրաքանչյուր պարտիայի համար խաղացողը ստանում է 5 րոպե ժամանակ։