211652_close_icon
views-count1537 դիտում article-date 09:52 21-08-2026

Ձեր ամբողջ կյանքը քրիստոնեական եկեղեցուն և հայ ժողովրդին բարձր ծառայության, նվիրումի և անսահման հավատարմության օրինակ է. Լուկաշենկոն շնորհավորել է Վեհափառին ծննդյան առթիվ

Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Գարեգին Երկրորդին ծննդյան օրվա առթիվ: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

«Ձեր ամբողջ կյանքը քրիստոնեական եկեղեցուն և հայ ժողովրդին բարձր ծառայության, նվիրումի և անսահման հավատարմության օրինակ է», - ասված է շնորհավորական ուղերձում:

«Ձեր անհոգնում հովվապետական գործունեությունը, իմաստուն առաջնորդությունն ու հավատարմությունը ավանդական արժեքներին խոր հարգանք են վայելում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից շատ հեռու», - ընդգծել է Բելառուսի առաջնորդը:

Ալեքսանդր Լուկաշենկոն Գարեգին Երկրորդին մաղթել է քաջառողջություն, անսպառ էներգիա և հաջողություններ:

Նմանատիպ նյութեր