Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Օգոստոսի 23-ին Ղազախստանում սկսվել է միապալատ խորհրդարանի՝ քուրուլթայի ընտրության քվեարկությունը։ Սրանք առաջին խորհրդարանական ընտրություններն են՝ հուլիսի 1-ին նոր սահմանադրության ուժի մեջ մտնելուց ի վեր։Ղազախստանի նոր սահմանադրությունը, ի թիվս այլ բաների, նախատեսում է երկպալատ խորհրդարանից (Սենատ և Մաջիլիս) անցում միապալատ խորհրդարանի։
Ղազախստանում քվեարկելու իրավունք ունի ընդհանուր առմամբ 12,6 միլիոն մարդ։ Երկրում և արտերկրում քվեարկելու համար բացվել է 10,400 ընտրատեղամաս։
Ընտրվելու է խորհրդարանի 145 անդամ։ Ընտրություններն առաջին անգամ անցկացվում են միայն համամասնական ընտրակարգով։ Քվեաթերթիկում ներառված է յոթ կուսակցություն, ինչպես նաև՝ «բոլորին դեմ» տարբերակը։ Խորհրդարանի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով։
Ընտրությունները համարվում են կայացած, եթե մասնակցությունը գերազանցում է 50%-ը։ Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ քվեարկության սկսվելուց երեք ժամ անց ընտրողների մասնակցությունը կազմել է 17.96%։
Ղազախստանի նոր սահմանադրությունը, որը մշակվել է ընդամենը 22 օրում, հաստատվել է մարտ ամսին անցկացված հանրաքվեով։ Ի թիվս այլ բաների, երկրի նոր սահմանադրությունը զգալիորեն ընդլայնում է նախագահի լիազորությունները։