211652_close_icon
views-count484 դիտում article-date 16:15 23-08-2026

Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը Իրանին հրավիրել են միանալ «Մեքքայի համաձայնագրին»

Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը Իրանին հրավիրել են միանալ «Մեքքայի համաձայնագրին»։ Թեհրանն այժմ ուսումնասիրում է այդ առաջարկը, Al Mayadeen հեռուստաալիքին է հայտնել Իրանի խորհրդարանի լրատվական գործակալության ղեկավար Մեհդի Ռահիմին։

Ըստ նրա, տարածաշրջանի երկրները շարժվում են դեպի տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծում։ Ռահիմին դա անվանել է Իրանի հաղթանակ, քանի որ, ըստ նրա, Թեհրանը վաղուց է հանդես գալիս նման մեխանիզմի ձևավորման օգտին։

«Տարածաշրջանի երկրները շարժվում են տարածաշրջանային անվտանգության համակարգ գտնելու ուղղությամբ, և սա հաղթանակ է Իրանի համար, քանի որ նա վաղուց է դրա կոչն անում»,- հայտարարել է Ռահիմին։

Նա նաև նախազգուշացրել է այն երկրներին, որոնք աջակցություն են ցուցաբերում ԱՄՆ-ին Իրանի հետ տնտեսական դիմակայության մեջ։

«Նա, ով աջակցություն է ցուցաբերում ԱՄՆ-ին տնտեսական պատերազմում, որը նրանք վարում են Իրանի դեմ, դրա համար գին կվճարի»,- ասել է խորհրդարանական լրատվական գործակալության ղեկավարը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ հետևանքների մասին է խոսքը։

Նմանատիպ նյութեր