211652_close_icon
views-count526 դիտում article-date 14:14 24-08-2026

Նևադայում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 40000 մարդ

ԱՄՆ-ի արևմտյան Նևադա նահանգում ավելի քան 40000 մարդ տարհանվել է Ռենո քաղաքի մոտ արագ տարածվող անտառային հրդեհի պատճառով: Եվս 45000 մարդու հրահանգվել է պատրաստվել տարհանման, կիրակի՝ օգոստոսի 23-ին, CNN-ի եթերում հայտարարել է Ռենոյի քաղաքապետ Հիլարի Շևեն։

Hawk անվանումը ստացած հրդեհը բռնկվել էր մեկ օր առաջ, իսկ մեկ օր անց տարածվել ավելի քան 6000 հեկտար տարածքում: Կրակը Ռենոյից՝ Կալիֆոռնիայի սահմանի մոտ գտնվող ավելի քան 280000 բնակիչ ունեցող քաղաքից, 8 կմ հեռավորության վրա է։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ վեց մարդ, այդ թվում՝ երեք հրշեջ, վիրավորվել է, հրկիզվել է մի քանի տուն: Նևադայի նահանգապետ Ջո Լոմբարդոն արտակարգ դրություն է հայտարարել Ուոշո շրջանում, որի վարչական կենտրոնը Ռենոն է:

Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են, որ հրդեհի պատճառը մարդիկ են՝ չտրամադրելով լրացուցիչ մանրամասներ: Կատարվում է հետաքննություն:

 

Նմանատիպ նյութեր