211652_close_icon
views-count2233 դիտում article-date 14:59 24-08-2026

Ե՞րբ են մեր հողերը հետ տալու, որպեսզի իմանանք չենք «քցվել». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ե՞րբ են մեր հողերը հետ տալու, որպեսզի իմանանք չենք «քցվել»: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հարցրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:

«Ձեր խոսույթի մեջ դուք ներկայացրեցիք այն կոնֆլիկտի հիմքը, որը սկիզբ է առել 20-րդ դարի սկզբում, և փորձեցիք ցույց տալ, որ կոնֆլիկտի հիմքերից մեկը նաև մեր մոտեցումն էր, մեր հակադրությունն է թուրքական իշխանության քաղաքականության։ Միևնույն ժամանակ այսօր մի ուրիշ իրավիճակ է, ձեր խոսույթը խզում ունի մեր հարևան երկրի առաջնորդի խոսույթից, Իլհամ Ալիևը այլ բան է խոսում, դուք այլ բան։

Իլհամ Ալիևը 15 օր առաջ ասում է, որ մեր երկիրը կապիտուլացվել է, մտնում է մեր երկրի ներքին գործերի մեջ, ասում է ատոմականը պետք է փակվի, իսկ ե՞րբ են իրենք վերադարձնելու մեր հողերը Պառավաքարում, Գորիսում, Ջերմուկում, 2 տարի է սկսվել է դելիմիտացիայի պրոցեսը, բայց ավարտվել է նրանով, որ մենակ մենք ենք տվել` մի փոքր բացառություններով: Ե՞րբ են նրանք վերադարձնելու մեր հողերը, ե՞րբ են տալու հետ, որպեսզի մենք իմանանք, որ չենք «քցվել», որ սա միակողմանի չէ, որ իրենք էլի չեն համոզում, ու վերջում տանեն ձորից գցեն»,-նշել է Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր