211652_close_icon
views-count733 դիտում article-date 15:44 26-08-2026

Գևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Ծրագրի շրջանակում իրականացվել է շուրջ 9,7 մլրդ դրամի ներդրում։
 
Ջերմատնային տնտեսությունը կառուցված և համալրված է ժամանակակից տեխնոլոգիաներով։ Արտադրական գործընթացներում կիրառվում են արհեստական բանականության վրա հիմնված կառավարման համակարգեր և ռոբոտացված լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս վերահսկելու և արդյունավետ կառավարելու մշակաբույսերի աճեցման գործընթացները։
 
Արտադրությունում քիմիական միջոցներ չեն կիրառվում։ Ջերմոցային տնտեսությունն ունի GLOBALG.A.P. սերտիֆիկացում։ Լոլիկի արտադրության համար օգտագործվում են հոլանդական սերմեր՝ վիրուսների նկատմամբ բարձր կայունությամբ։
 
Ընկերությունն օգտվել է Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրից։
 
Ներկայում ընկերությունն իրականացնում է նաև 10 հեկտար տարածքով պղպեղի նոր ջերմոցի կառուցման աշխատանքներ, որի համար նախատեսվող ներդրումը կազմում է շուրջ 9 մլրդ դրամ։ Հետագա փուլերում նախատեսվում է հարակից տարածքներում հիմնել նաև հապալասի և խաղողի այգիներ։
 
Նախարարը կարևորել է նման արտադրությունների ստեղծումը՝ ընդգծելով դրանց նշանակությունը տնտեսության զարգացման, նոր ներդրումների ներգրավման և նոր աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից։

Նմանատիպ նյութեր