211652_close_icon
views-count4294 դիտում article-date 16:24 26-08-2026

Հայ գործարարը գնել է Թբիլիսիի ամենանշանավոր շենքերից մեկը

Հայ գործարար Կարեն Սաֆարյանի հոլդինգային ընկերությունը՝ AGE S A-ն, որը մտնում է Arins Group ընկերությունների խմբի մեջ, գնել է Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող հինգաստղանի Biltmore հյուրանոցը։ News.am-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

Biltmore հյուրանոցից բացի, Arins Group ընկերությունների խումբը շեյխ Նահայյան Մաբարաք Ալ Նահայյանի ներդրումային հոլդինգային ընկերությունից ձեռք է բերել նաև Terrabank-ը։ Կողմերի միջև համաձայնությունն արդեն ձեռք է բերվել, թեև բանկի բաժնետոմսերի վաճառքի համար դեռ պահանջվում է Ազգային բանկի հավանությունը։

Հինգաստղանի Biltmore Tbilisi հյուրանոցը, որը համարվում է Թբիլիսիի ամենանշանակալի շենքերից մեկը, ռազմավարական ներդրում է զբոսաշրջության ոլորտում և ընդգծում է ընկերության երկարաժամկետ հետաքրքրությունը Վրաստանի նկատմամբ։

Նմանատիպ նյութեր