211652_close_icon
views-count670 դիտում article-date 21:07 26-08-2026

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի Իսրայելում

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի Իսրայելում։ «Իրոնի Տիբերիաս» ակումբը պաշտոնապես հայտարարել է հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին, գրում է ArmSport.am-ը։

Նախորդ մրցաշրջանում Միրանյանը պաշտպանում էր իսրայելական մեկ այլ ակումբի՝ «Բնեյ Սախնինի» գույները, որի կազմում անցկացրած 29 հանդիպումներում դարձել էր 5 գոլի հեղինակ, իսկ թիմն առաջնությունն ավարտել էր 11-րդ հորիզոնականում։ Հայ հարձակվողի նոր ակումբը նախորդ մրցաշրջանն ավարտել է երկու աստիճան բարձր՝ 9-րդ տեղում։

Իսրայելի ընթացիկ առաջնությունում առայժմ կայացել է միայն մեկ տուր։ Թեև «Իրոնի Տիբերիասը» մեկնարկային խաղում հաղթել է 1-0 հաշվով, թիմն այժմ մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է, քանի որ մրցաշրջանը սկսել է -6 միավորով հարաբերակցությամբ (պատժամիջոցի պատճառով)։

Նշենք որ 30-ամյա խաղացողը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 20 հանդիպում` դառնալով գոլի հեղինակ։

Նմանատիպ նյութեր