211652_close_icon
views-count3049 դիտում article-date 12:46 27-08-2026

Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ․ Նիկոլ Փաշինյան

Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ։ Սա է քաղաքական խնդիրը։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Ինչո՞ւ, որովհետև իրենք պետք է ապրեն թոշակով և իրենց օրինական եկամուտներով, իսկ ինչ ապօրինի ձեռք են բերել, հատիկ առ հատիկ, լումա առ լումա, սենթ առ սենթ, քյաբաբ առ քյաբաբ պետք է վերադարձվի ՀՀ-ին ու ժողովրդին»։

Անդրադառնալով Լևոն Քոչարյանի բնակարանում իրականացված խուզարկությանը, որի ժամանակ տանն անչափահաս երեխաներ են եղել, Փաշինյանը նշել է․

«Եթե գիտեիք, որ գալու են, երեխաներին ինչո՞ւ չէիք տարել տատիկ-պապիկի տուն։ Թե՞ շոու էր պետք՝ երեխաներին զենքայնացնելու համար»։

Նմանատիպ նյութեր