211652_close_icon
views-count403 դիտում article-date 10:42 29-08-2026

Մհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները

Արտերկրում ՀՀ դիվանագիտական դիվանագիտական ծառայության ղեկավար կազմի՝ Գյումրիում ընթացող աշխատաժողովը շարունակվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկումով։

ԱԳ նախարարությունից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել 2025թ օգոստոսի 8-ից ի վեր Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերին, տարածաշրջանային տրանսպորտային փոխկապակցվածության ծրագրերին, այդ թվում՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Քննարկվել են  առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել տարբեր ուղղություններով մինչ այժմ ձևավորված դինամիկային և հեռանկարներին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին հետաքրքրող հարցերին:

Նմանատիպ նյութեր