211652_close_icon
views-count3139 դիտում article-date 12:07 29-08-2026

Ավտովթար՝ Երևանում. հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն բախվել է կայանված «Toyota»-ին, վերջինն էլ՝ մեկ այլ կայանված «Toyota»-ի. ավտոմեքենաներից մեկը մասամբ հայտնվել է մայթին. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Թբիլիսյան 14/2 հասցեի դիմաց «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում կայանված մեկ այլ «Toyota»-ի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Բախման հետևանքով էլ «Toyota»-ներից մեկը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռուսլան Միրզոյանն ու Լևոն Միքայելյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրից մի քանի մետր այն կողմ երկու տրանսպորտային միջոց դարձյալ բախվել են իրար, բարեբախտաբար դարձյալ տուժածներ չկան։

Նշված վթարը ևս ձևակերպվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկների կողմից։

Իսկ «Յաշիկը», ըստ դեպքի վայրում հավաքվածների, մի քանի «Յաշիկների» հետ մեկնում էին հարսանեկան արարողության։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր