211652_close_icon
views-count1828 դիտում article-date 12:14 29-08-2026

Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կամո Ցուցուլյանին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում վերանշանակելու մասին: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝

Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանին վերանշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում»,- ասված է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր