Որոշ չինովնիկներ, մինչև ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանից մի քանի բալանոց «դոզա» չեն ստանում, գործ չեն անում. «Առինջ մոլ»-ի ճանապարհին տապալված ցուցանակը վերջապես փոխարինվեց նորով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Երեկ՝ օգոստոսի 28-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզում՝ «Առինջ մոլ»-ի և Հայաստանում Բելառուսի դեսպանատան ճանապարհին՝ գլխավոր հատվածում, ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշանի տապալման մասին, ինչը վարորդների համար երթևեկությունը դարձրել էր խնդրահարույց։
Այսօր՝ օգոստոսի 29-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ու Կոտայքի ճանշինում հիշեցին, որ իրենց պարտականությունների մեջ է մտնում նման դեպքերին արագ արձագանքելը ու ժամերի ընթացքում երթևեկությունը կարգավորող տապալված ցուցանակը փոխարինվեց նորով։
Զարմանալի է, որ մինչև ՏԿԵ նախարարը չի միջամտում, որոշ պաշտոնյաներ մնում են կամ «ուղտի ականջում քնած», կամ ջայլամի կեցվածք են ընդունում։ Եվ դա այն դեպքում, երբ նման դեպքերը իրենք պետք է կարգավորեն, այլ ոչ թե ՏԿԵ նախարարը։
Իսկ վարորդներն էլ, իմանալով, որ դարձյալ Դ. Խուդաթյանի հանձնարարականով է սայլը տեղից շարժվել, իրենց շնորհակալությունն էին հայտնում նրան։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, օրեր առաջ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը խիստ հանձնարարական էր տվել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին ու մարզպետներին, որպեսզի նրանք իրենց ուշադրության տակ պահեին մարզային բոլոր ճանապարհներին, այդ թվում գյուղական համայնքներում, կոտրված ու տապալված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակների վերանորոգման, նորերի տեղադրման աշխատանքները։
Դ․ Խուդաթյանի այդ հանձնարարականի շնորհիվ Արմավիրի մարզում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը բավականին օպերատիվ արձագանքել էր խնդրին և մի քանի կոտրված ու տապալված նշաններ փոխարինվել էին նորով, ինչը ողջունելի էր։
Երեկ՝ օգոստոսի 28-ին, ճանապարհային երթևեկության կանոնները կարգավորող տապալված նշաններ կային նաև Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Առինջ մոլի ճանապարհին, ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան հարևանությամբ, ու ըստ վարորդների՝ 1 ամսից ավելի է այդ նշանը տապալված էր, իսկ պատկան մարմինները կամ չգիտեին այդ մասին, ինչը մի քիչ կասկածելի էր, կամ չէին փորձում թերությունը վերացնել։ Հավանաբար Կոտայքի ճանշինը սպասում էր, թե երբ է նախարար Դ. Խուդաթյանը մի քանի բալանոց «դոզա» տալու։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։