211652_close_icon
views-count160 դիտում article-date 12:59 08-09-2026

Նոր Սահմանադրության նախագիծը չի հրապարակվել. հերքում

Որոշ շրջանակների կողմից տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է Նոր Սահմանադրության նախագիծը։

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ տարածվող այդ տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը և շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է։

«Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից և սպասել նոր Սահմանադրության նախագծի տեքստի պաշտոնական հրապարակմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր