211652_close_icon
views-count313 դիտում article-date 09:32 10-09-2026

Փաշինյանն ու Մակրոնը անդրադարձել են խաղաղության ամրապնդմանը վերաբերող հարցերի

ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Զրուցակիցներն ընդգծել են, որ տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության առաջնային ուղղություններից է։  Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին: Ընդգծվել է խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի հետևողական իրականացման կարևորությունը:

Ֆրանսիայի նախագահը կարևորել է ՀՀ-ի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը բոլոր ուղղություններով՝ համահունչ ռազմավարական համագործակցության երկկողմ հռչակագրին։

Նմանատիպ նյութեր