211652_close_icon
views-count1390 դիտում article-date 16:05 10-09-2026

Հայաստանում աճում է քաղաքական դրդապատճառներով հետապնդումների ենթարկվող մարդկանց թիվը․ Այվազյան

Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական վենդետա է։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին Գագիկ Ծառուկյանի և այլ քաղաքական բանտարկյալների աջակցության հասարակական խորհրդի առաջին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը:

Իվետա Տոնոյանը հիշեցրել է, թե ինչպես է ստեղծվել Խորհուրդը. սկզբում՝ ի աջակցություն կալանավորված Ծառուկյանի, սակայն հենց հաջորդ օրը, անձամբ Ծառուկյանի կոչով, ընդլայնել է իր գործունեության ոլորտը՝ ընդգրկելով այլ քաղաքական բանտարկյալների և Բաքվում գտնվող Լեռնային Ղարաբաղի ղեկավարներին։ Գագիկ Ծառուկյանի և այլ քաղաքական բանտարկյալների աջակցության հասարակական խորհուրդը կազմված է ամենատարբեր ոլորտների շուրջ 6 տասնյակ ներկայացուցիչներից։

«Բոլորն էլ հասկանում են, որ կալանավորված գործիչների գործերում իրավական բաղադրիչը զրոյական է, և առկա է միայն քաղաքական վրեժխնդրություն», — հայտարարել է Տոնոյանը՝ հավելելով, որ վաղ թե ուշ բոլոր մեղավորները պատժվելու են, իսկ նրա պատվին, արժանապատվությանն ու բիզնեսին հասցված վնասը փոխհատուցվելու է։ Տոնոյանն ընդգծել է, որ առաջնահերթությունը Ծառուկյանի ազատ արձակումն է, և կալանքի անհրաժեշտություն չկա։ Ընթանում է քննություն, և նա չի խոչընդոտի դրան՝ ճիշտ այնպես, ինչպես 2020 թվականին էր, երբ ներկա էր բոլոր նիստերին և ի վերջո արդարացվեց, հայտարարել է Տոնոյանը։

Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանն ընդգծել է, որ օրենքը հավասար է բոլորի համար, և մարդու իրավունքները չեն կարող կախված լինել քաղաքական հայացքներից ու իշխանությունների հանդեպ վերաբերմունքից։ Հայաստանում ավելանում է քաղաքական դրդապատճառներով հետապնդումների ենթարկվող մարդկանց թիվը, արձանագրել է Այվազյանը՝ հավելելով, որ Ծառուկյանի մասով իրականացվում է աննախադեպ հետապնդում։

Նախկին նախարարը շեշտել է, որ Բաքվում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ճակատագիրը չի կարող քաղաքական շահարկումների առարկա դառնալ։ «Նրանք շուտափույթ վերադարձը իրապես պետք է դառնա երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը», — հայտարարել է Այվազյանը: Դիմելով արտասահմանցի գործընկերներին՝ նա կոչ է արել մարդու ազատության և արժանապատվության հարցերում չառաջնորդվել երկակի չափանիշներով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար (2018 թվականի իշխանափոխությունից հետո) Մանե Թանդիլյանը հիշեցրել է, թե ովքեր են քաղաքական բանտարկյալները․ այդպիսին դառնում են նրանք, ովքեր կարող են մարտահրավեր նետել իշխանություններին։ Նա հավելել է, որ էական չէ, թե որ հոդվածով է առաջադրվել մեղադրանքը, էությունն այն է, որ «մեղքը» քաղաքական է։ Լռելը, Թանդիլյանի խոսքով, նշանակում է համաձայնել։ Տեղի ունեցողը նա անվանել է աղավաղված պոպուլիզմ, որին իր ժամանակին շատերն են հավատացել։ Թանդիլյանը նաև ցավով նշել է եվրոպական կառույցների լռության մասին և ընդգծել քաղաքական նկատառումներով ու ազգային պատկանելության հատկանիշով Բաքվի բանտում հայտնված Լեռնային Ղարաբաղի ղեկավարների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը։ «Նրանք գտնվում են սարսափելի պայմաններում, դժվար է պատկերացնել, թե ինչ են նրանք և իրենց ընտանիքներն ամեն օր ապրում», — հիշեցրել է Թանդիլյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր