211652_close_icon
views-count214 դիտում article-date 12:26 11-09-2026

ՀՀ ՊՊԾ զինծառայողը Վրաստանում անցկացված ուժային եռամարտի Եվրոպայի գավաթի մրցումներում զբաղեցրել է առաջին տեղը

ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայող Գարիկ Թորոյանը 2026 թվականի օգոստոսին Վրաստանում անցկացված IPSU-ի  Եվրոպայի  գավաթի  ուժային  եռամարտի  միջազգային մրցումներում զբաղեցրել է առաջին տեղը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական պահպանության ծառայությունը։

Նշվում է, որ սա  միջազգային  մրցումներում  նրա  երրորդ  հաղթանակն է։  Նախորդ  երկու հաջողությունները գրանցել է 2025 թվականին՝ Բաթումիում անցկացված Եվրոպայի գավաթի և Լեհաստանում կայացած XPC աշխարհի գավաթի մրցումներում։

Սպորտային մրցաշարերում հանդես գալը զինծառայողի համար հնարավորություն է ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարթակներում։

Ուժային եռամարտին զուգահեռ զինծառայողը զբաղվում է նաև շախմատով։ Այս մարզաձևում ևս մասնակցել է միջազգային մրցաշարերի և հաջողություններ գրանցել։

«Թե՛ շախմատը, թե՛ ուժային եռամարտը շատ են օգնում ծառայության մեջ։

Առաջինը օգնում է արագ կողմնորոշվել տարբեր  իրավիճակներում,  իսկ երկրորդը՝ նպաստում ուժային գործողություններին»,-ասում է նա։

Զինծառայողը մտադիր է շարունակել մարզումներն ու մասնակցել միջազգային նոր մրցումների։

 

Նմանատիպ նյութեր