211652_close_icon
views-count2503 դիտում article-date 19:04 11-09-2026

Արթիկ քրեակատարողականում կալանավորը բռնության է ենթարկվել․ աշխատակիցներին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում․ aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Արթիկ քրեակատարողական հիմնարկի մի քանի աշխատակիցների կողմից պաշտոնական լիազորություններն անցնելու կամ չարաշահելու կասկածանքով։

Քրեական վարույթը նախաձեռնվել է Արթիկ քրեակատարողականի 39-ամյա կալանավոր Ա․Ս․-ի բողոքի հիման վրա։

Վերջինս, որը կասկածվում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, մասնավորապես գողություն կատարելու և վստահված գույքը հափշտակելու մեջ, հաղորդում է ներկայացրել քրեակատարողականի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Հ․Թ․-ի, հերթափոխի խմբի գլխավոր մասնագետ Հ․Կ․-ի և հերթափոխի պատասխանատու Վ․Բ․-ի դեմ առ այն, որ նրանք սեպտեմբերի 3-ին իրեն բռնության են ենթարկել։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր