211652_close_icon
views-count2194 դիտում article-date 19:17 12-09-2026

Բռնարար հայ տղամարդուն պիտի պատժել, իսկ կին զինծառայողների մարմինները խոշտանգած ադրբեջանցի տղամարդկա՞նց… ․ 168.am

168.am-ը գրում է․ 4 տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ էին ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ 4 ուղղություններով, ավելի ուշ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ-ում մարտերի առաջին օրը հայտարարել, երկու-երեք ուղղություն ևս ավելացել է:

Հենց այս սեպտեմբերյան մարտերի ժամանակ էր, որ Ադրբեջանի զինուժը մտավ Ջերմուկի հատված՝ մխրճվեց 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ, այդ օրվա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա էր: Ավելի ուշ Ալիևը խոստովանել էր. 

«Մեզ մեղադրում են Հայաստանի վրա հարձակվելու մտադրության համար։ Ես այս մասին արդեն խոսել եմ, բայց ևս մեկ անգամ ուզում եմ միանգամայն անկեղծ ասել՝ եթե ցանկանայինք, կմտնեինք ու կգնայինք մինչև վերջ։ Մեր դիմաց Ջերմուկ քաղաքն էր՝ մեր նախկին քաղաքը, որի իրական անունը Իստիսու է։ Ո՞վ կկանգնեցներ մեզ։ Մենք նման մտադրություն չունեինք։ Մեր նպատակը մեր սահմանները պաշտպանելն էր։

Այնպիսի բարձունքներ պետք է ունենայինք մեր ձեռքում, որ մեր աչքերով տեսնեինք, թե ինչ են ծրագրում հայերը: Ես պետք է տեսնեմ իմ սեփական աչքերով։ Արբանյակը սարք է, կարող է շարքից դուրս գալ, կամ էլ՝ դուք այն կանջատեք (նկատի ունի արևմտյան երկրներին), դա ձեր ձեռքերում է»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր