211652_close_icon
views-count796 դիտում article-date 14:15 13-09-2026

«Tour of Armenia»-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում

Հայաստանի 4 մարզով անցնելուց հետո աշխարհի տարբեր երկրների 16 պրոֆեսիոնալ թիմերի հեծանվորդները սկսել են պայքարը մայրաքաղաքի սրտում. նրանք կփորձեն հաղթահարել 9.4 կմ երկարությամբ քաղաքային շրջապտույտը՝ անցնելով 10 շրջան: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

«Այն կմեկնարկի Հանրապետության հրապարակից ժամը 12:55-ին և կավարտվի նույն հասցեում՝ Պապ թագավոր փողոցի կողմից։ Եզրափակիչ մրցափուլում կորոշվի Tour of Armenia-ի առաջին հաղթողը։

Եկե՛ք միասին հետևենք եզրափակիչ փուլի ամենաթեժ պայքարին, աջակցենք մարզիկներին և ներկա լինենք Tour of Armenia-ի փակման արարողությանը՝ իմանալու մրցաշարի հաղթողներին»,- ասվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր