211652_close_icon
views-count1771 դիտում article-date 16:59 17-09-2026

Տնտեսական զարգացումը և ստվերի կրճատումը պետք է լինի Կառավարության բոլոր անդամների ուշադրության կենտրոնում. Փաշինյանը՝ 2027 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծն ու հարկաբյուջետային շրջանակը: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2027–2029 թթ. հիմնական մակրոտնտեսական, հարկաբյուջետային ցուցանիշներն ու շրջանակները։ Մանրամասներ են ներկայացվել ոլորտային ծախսերի, ռազմավարական նշանակություն ունեցող ծախսային ուղղությունների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Կառավարության առաջնահերթություններին, հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումներին:

2027 թ. պետական բյուջեի նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը շեշտել է՝ բյուջեի եկամտային մասը պետական կառավարման համակարգի բոլոր մարմինների աշխատանքի արդյունքն է և ծախսերի արդյունավետությունը կանխորոշում է եկամուտների աճը և տնտեսական ակտիվությունը։ Այդ համատեքստում՝ երկրի ղեկավարը շեշտել է, որ տնտեսական զարգացումը և ստվերի կրճատումը պետք է լինի Կառավարության բոլոր անդամների ուշադրության կենտրոնում։ 

Նմանատիպ նյութեր