211652_close_icon
views-count418 դիտում article-date 10:02 18-09-2026

Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում միջին նորոգում է իրականացվում

Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում՝ մոտ 6կմ երկարությամբ, իրականացվում է միջին նորոգում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Կապալառու կազմակերպության կողմից կատարվում են հիմքով փոսային նորոգման, հարթեցնող շերտի և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Այս աշխատանքների ավարտից հետո ճանապարհը կգծանշվի, կկահավորվի ճանապարհային նշաններով, անվտանգության այլ տարրերով, ինչպես նաև կլրացվեն ու կհարթեցվեն կողնակները։

Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

Նմանատիպ նյութեր