211652_close_icon
views-count535 դիտում article-date 17:59 18-09-2026

Մեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ Փաշինյան

Մեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան Խաղաղության մրցանակին՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար: Շնորհակալ եմ գնահատանքի համար: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։

Հիշեցնենք՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը։ 
 
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
 
Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ:

Նմանատիպ նյութեր