Տորոնտոյի քաղաքապետին տուգանել են չթույլատրված վայրով փողոցն անցնելու համար
Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդին չթույլատրված վայրով փողոցն անցնելու համար տուգանել են: Տուգանքը կազմել է 109 կանադական դոլար (մոտ 98 ԱՄՆ դոլար):
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 31-ի գիշերը: Ֆորդը Վանկուվերում ընտանիքի հետ միասին մասնակցել է ընկերոջ մայրիկի թաղման արարողությանը:
Ականատեսները հայտնել են նաև, որ նա հարբած է եղել, ինչը քաղաքապետը հերքել է: