Ահաբեկիչները Սոչիում հնարավոր է քիմիական զենք օգտագործեն
Ահաբեկիչները կարող է քիմիական զենք օգտագործեն Սոչիի Օլիմպիադայի ժամանակ: Նման միտք է արտահայտել Վաշինգտոնում ահաբեկչության դեմ պայքարի համաժողովի ժամանակ ամերիկացի էքսպերտներից մեկը:
Չնայած այն բանին, որ այնտեղ աշխատելու են 100-ավոր ոստիկաններ և հատուկջոկատայիններ, սակայն մասնագետները հարձակումը չեն բացառում:
CSIS-ի մասնագետ Գորդոն Հանան հայտնել է, որ ահաբեկիչները ունեն քիմաիկան զենք և դրա օգտագործումը չի բացառվում:
Հունվարի 7-ից Սոչիում կգործի հատուկ ուժեղացված ծառայություն: Անվտանգության պահպանմանը մասնակցելու են նաև ԱՄՆ համապատասխան ծառայությունները: