211652_close_icon
views-count277 դիտում article-date 18:54 20-06-2026

Հրադադարից ժամեր անց Իսրայելը կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին

Իսրայելի զինված ուժերը գիշերը և առավոտյան շարունակել են գնդակոծել Լիբանանի տարածքը՝ չնայած նախօրեին ձեռք բերված հրադադարին: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը: 

Նշվում է, որ երկրի հարավային շրջանների գնդակոծության հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Լիբանանի բանակի տվյալներով՝ զոհերից մեկը զինծառայող էր։

Իր հերթին «Հեզբոլլահը» հայտարարել է, որ իրեն վերապահում է Իսրայելի շարունակվող հարձակումներին «դիմակայելու իրավունքը»։

Իսրայելի պաշտպանության բանակն էլ նշել է, որ հարվածների պատճառը «Հեզբոլլահի» կողմից գիշերվա ընթացքում Լիբանանի հարավում տեղակայված իսրայելական ուժերի ուղղությամբ արձակված ավելի քան 50 արկերն են եղել։

Իսրայելական կողմը զինծառայողների զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդել։

 

Նմանատիպ նյութեր