Ուկրաինայում ընդդիմությունը Արևմուտքից ֆինանսական աջակցություն է ակնկալում
Ուկրաինայում ընդդիմության անցկացված ակցիայի ժամանակ ընդդիմադիր Ասենիյ Յացենյուկը հայտարարել է , որ իրենք դիմել են Արևմուտքին, որպեսզի իրենց օգնեն ֆինանսավորմամբ:
ИТАР-ТАСС-ի փոխնացմամբ նա ասել է, որ «Մենք դիմել ենք մեր արևմտյան գործընկերներին, որ մեզ ցուցաբերեն ֆինանսական օգնություն: Մեզ` ուկրաինական ժողովրդին», — հայտարարել է Յացենյուկը:
Նա նշել է, որ Արևմուտքը պատրաստ է օգնություն տրամադրել :
Նրա կարծիքով խորհրդարանին անհրաժեշտ է փոխել սահմանադրությունը և զրկել նախագահին բռնակալի լիազորություններից:
«Մենք հիմնվելով նոր Սահմանադրության վրա պետք է ընտրենք նոր իշխանություն», — ասել է պատգամավորը: