211652_close_icon
views-count1996 դիտում article-date 18:58 02-02-2014

Օկուպացված տարածքները գլխավոր թեման է, որը մենք պետք է համաձայնեցնենք ռուսների հետ. Վրաստանի վարչապետ

Օկուպացված տարածքները գլխավոր թեման է, որը մենք պետք է համաձայնեցնենք ռուսների հետ , -այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մյունխենից վերադառնալուց հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ղարիբաշվիլիի տեղեկացմամբ Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունները ողջունել են Եվրամիությունը և ԱՄՆ-ն: Նախկին իշխանությունների ռադիկալ մոտեցումը բացարձակ աննպատակ էր, Մենք պետք է ռուսների հետ հարաբերությունների բնականոն շրջանակի վերադառնանք: Սակայն ինչ խոսք, մեր հիմնական սկզբունքը դա օկուպացված տարածքների խնդիրն է, -ասել է նա:

Նմանատիպ նյութեր