Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Դաշտավան գյուղում գիշերը արշալույսը խաղաղ չի եղել. կան 10-ից ավելի վիրավորներ. ըստ քաղաքացիների՝ հնչել են նաև կրակոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ծեծկռտուք և արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Դաշտավան բնակավայրի գլխավոր խաչմերուկում ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մասիսի ոստիկաններն ու Արարատի մարզային քրեական վարչության ծառայողները։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
Դեպքի վայրում համայնքային և քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով քարերի կտորներ, փայտեր, արնանման նամ հետքեր, հողաթափեր, գլխարկներ և այլ իրեր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված վայրից բուժօգնություն ստանալու նպատակով Մասիսի հիվանդանոց են դիմել 10-ից ավելի քաղաքացիներ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ լսել են նաև կրակոցի ձայներ։ Այդ տեղեկությունը ճշտվում է։
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։
Լուսանկարներն ու տեսանյութը` Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։