211652_close_icon
views-count1888 դիտում article-date 21:59 02-02-2014

Թալինի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2–ին` ժամը 21.30–ի դրությամբ Թալինի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն: Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով: Գյումրիի, Կոտայքի, Սևանի, Մարտունու, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում, Իջևանի, Թումանյանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառուց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր