Քրեական և համայնքային ոստիկանները քաղաքացիների հետ միասին Գառնիում հայտնաբերել են երեկվանից որոնվող 14-ամյա տղային. նրա կյանքին վտանգ չի սպառնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ հայտնաբերվել է երեկվանից որոնվող 14-ամյա տղան։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան հայտնաբերվել է Գառնիում։ Նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Նա գտնվում է ադեկվատ և հավասարակշռված վիճակում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին երեխան ծնողի հետ տեղափոխվում է ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը հուլիսի 29-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին էին դիմել երեկվանից որոնվող 14-ամյա Վահե Ապիկյանի հարազատները և հայտնել, որ երեխայի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեն։
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականով ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ սկսել էին երեխայի որոնողական աշխատանքները և աշխատանքները շարունակում էին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները։
Մոտ 15 կմ շառավղով 10-ից ավելի համայնքային ոստիկաններ,«Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գառնիի տեղամասի մեծ թվով աշխատակիցներ մի քանի ժամ էր Գողթ բնակավայրի վարչական տարածքում և Խոսրովի արգելոցում շարունակում էին երեխայի որոնողական աշխատանքները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՆԳ նախարար Ա․ Սարգսյանի հանձնարարականով մի քանի մարզերի համայնքային ոստիկանության ծառայողներ երեխայի որոնողական աշխատանքներ էին իրականացնում եկեղեցիների ու վանքերի տարածքներում։
Լուսանկարներներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի