6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ճապոնիայում
Ճապոնիայի Օկինավա կղզում 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ֊ի երկրաբանական ծառայությունը։
Էպիկենտրոնը գտնվել է Օկինավա պրեֆեկտուրայի Նախա քաղաքից 143 կմ հեռավության վրա։
Ցունամիի վտանգ չի գրանցվել։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ դեռ չկան։